բողոքի ակցիաներ

Փաշինյանը վերսկսում է բողոքի գործողությունները

Փաշինյանը վերսկսում է բողոքի գործողությունները

Երևանում մեկնարկել են բողոքի երթերը ամբողջ քաղաքով։ Այս պահին մեծաքանակ մի քանի պետական համալսարաններից ուսանողներ դասադուլ են հայտարարել և դուրս եկել փողոց։ Նրանք գտնվում են Կորյուն փողոցում և շարժվում են դեպի օպերա։ Նիկոլ Փաշինյանն այսօր ուշ երեկոյան «Ֆեյսբուքի» իր էջում հայտարարեց, որ…

Փաշինյանը «հաղթական հանրահավաք» է հրավիրում 18:30֊ին

Փաշինյանը «հաղթական հանրահավաք» է հրավիրում 18:30֊ին

Բողոքի ակցիաները գլխավորող Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ցուցարարներից ժամանակ խնդրեց, որպեսզի ծանոթանա լուրերին և լուծի կալանքի տակ գտնվող ընկերների ազատման հարցը: Հանրապետության հրապարակում հավաքված…

Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց

Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց

Սեժր Սարգսյանը կատարել է հետևյալ հայտարարությունը․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Դիմում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, մեծերին ու իմ սիրելի երիտասարդներին, կանանց ու տղամարդկանց, դիմում եմ փողոցներում «Մերժիր Սերժին» կոչով օր ու գիշեր կանգնածներին և փակ փողոցներով այս օրերին…

Քեզ հետ եմ իմ հայ ազգ. Հենրիխ Մխիթարյանի ուղերձը

Քեզ հետ եմ իմ հայ ազգ. Հենրիխ Մխիթարյանի ուղերձը

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը արձագանքել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին: Նա խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու կոչ է արել: «Ես իմ ժողովրդի զավակն եմ և հպարտ եմ դրանով: Ցանկացած հայի կյանքը ինձ համար ամեն ինչից թանկ է:…

Ոստիկանը կոչ է արել հրաժարվել կատարել վերադասի ապօրինի հրամանները և միանալ ժողովրդին

Ոստիկանը կոչ է արել հրաժարվել կատարել վերադասի ապօրինի հրամանները և միանալ ժողովրդին

Ոստիկանության Հատուկ Գումարտակի աշխատակիցը, ով ֆեյսբուքյան էջում գրանցված է որպես Աշոտ Ռոբերտի, ոստիկանության շարքերը լքելու կոչով է հանդես եկել. «Կոչ եմ անում ՀՀ ոստիկանության բոլոր ծառայողներին հրաժարվել կատարել վերադասի ապօրինի հրամանները և միանալ ժողովրդին»:

Բողոքի ակցիաների կազմակերպիչներն ազատ են արձակվել

Բողոքի ակցիաների կազմակերպիչներն ազատ են արձակվել

Արդեն 10 օր շարունակվող՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման դեմ բողոքի ակցիաների կազմակերպիչները՝ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը քիչ առաջ ազատ են արձակվել։ Հիշեցնենք, որ նրանց ապրիլի 22-ին Արցախի փողոցից բերման էին ենթարկել, այնուհետև ձերբակալել։ Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը հայտնի…

Սերժ Թանկյանը Հայաստանում է

Սերժ Թանկյանը Հայաստանում է

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը եկել է Հայաստան՝ միանալու և աջակցելու հայ ժողովրդին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ և երթեր իրականացնող բազմահազարանոց խմբերին։ Նշենք, որ երեկ երաժիշտ Սերժ Թանկյանը գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան…

Բողոքի ակցիաներ են իրականացվում Մարսելում և Աթենքում (տեսանյութ)

Ֆրանսիայի Մարսել քաղաքում շարունակվում են «Մերժիր Սերժին» կարգախոսը կրող ակցիաները։ Մարսելաբնակ մեր հայրենակիցները հագել են շապիկներ, որոնց վրա գրված է «Մերժիր Սերժին»։ Նրանք ՀՀ դրոշն են պարզել՝ վանկարկելով Քայլ արա, մերժիր Սերժին, ազատ, անկախ Հայաստան։ Նրանք ելույթներ են ունեցել,…

Սերժ Սարգսյանի մայրը հայտնվել է հիվանդանոցում.

Սերժ Սարգսյանի մայրը հայտնվել է հիվանդանոցում.

Սերժ Սարգսյանի մայրն այս օրերին գտնվում է հիվանդանոցում։ Առողջական խնդիրների պատճառով նրան տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն։ Այդ պատճառով, ելնելով Երևանում ստեղծված իրավիճակից, ոստիկանները հսկողության տակ են վերցրել «Նաիրի» բժշկական կենտրոնը, քանի դեռ Սարգսյանի մայրը գտնվում…

Բողոքի ակցիա է անցկացվել Գյումրիում

Գյումրիում այսօր առավոտից բնակիչները և տոնավաճառների աշխատողները գործադուլ էին հայտարարել ու փողոց դուրս եկել: Նրանք Նիկոլ Փաշինյանին ազատ արձակելու և Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով երթ անցկացրին, որին միացան նաև երիտասարդները: Երթի ընթացքում ոստիկանները երթի մասնակիցների նկատմամբ ուժ գործադրեցին՝…